Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ասում են...

Ասում են...
22.06.2012 | 14:42

...թե ԲՀԿ-ում այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե ինչ են անելու իրենք առաջիկայում` աշնանը: Նա հայտնվել է ցայտնոտի մեջ, որովհետև մի կողմից` երկրորդ նախագահն է «ասում», մյուս կողմից` Սերժ Սարգսյանը, երրորդ կողմից` Հովիկ Աբրահամյանը, չորրորդ կողմից` Ռուսաստանը, հինգերորդ կողմից` Օսկանյանի գործն է ու պարոն Գորիկ Հակոբյանի «ասումը», վեցերորդ կողմում էլ ինքն է ու իր շահերը:
Վերջին շրջանում, ըստ ԲՀԿ-ականների, գնալով Ծառուկյանի մեջ կարծես ամրապնդվում է «ինչ-որ տեղ կղզի» առնելու և քաղաքականությունից դուրս գալու իդեա-ֆիքսը:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ